ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Էդուարդ Շարմազանով. Հովիկ Աբրահամյանի հեռանալը չի թուլացնում ՀՀԿ-ի դիրքերը

Էդուարդ Շարմազանով. Հովիկ Աբրահամյանի հեռանալը չի թուլացնում ՀՀԿ-ի դիրքերը
24.01.2017 | 23:37

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ն ժողովրդավարական արժեքներ դավանող կուսակցություն է, կուսակցության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի որոշել իր քաղաքական ապագան: «Առաջին անգամ չէ, որ ՀՀԿ անդամները, նաև նախկին պաշտոնյաներ, լքում են կուսակցությունը: Պարոն Աբրահամյանը նման որոշում է կայացրել, դա նրա իրավունքն է: Միջազգային պրակտիկայում էլ կան նման դեպքեր, երբ հայտնի քաղաքական գործիչները լքում են իրենց կուսակցությունները, այնպես որ մենք այստեղ արտառոց որևէ բան չենք տեսնում: Քանի դեռ նա ամբողջությամբ չի ներկայացրել, թե ինչո՞ւ է նման որոշում կայացրել, ավելի բան չեմ կարող ասել»,- ասաց Շարմազանովը: Նա հավելեց, որ Հովիկ Աբրահամյանի հեռանալը չի թուլացնում կուսակցության դիրքերը` ընդգծելով, որ իրենք համախմբվում են ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի շուրջ և գնալու են նորանոր հաջողություններ արձանագրելու ճանապարհով:


«ՀՀԿ հիմնադիր, լուսահոգի Աշոտ Նավասարդյանն ասում էր, որ ՀՀԿ մտնում են ոչ թե վերցնելու, այլ տալու համար: Նա ասում էր, որ այս կուսակցություն մտնում են իրենց էներգիան, ժամանակը, քրտինքը տալու, այնպես որ մենք շարունակելու ենք վստահորեն առաջ շարժվել»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ իրենք չեն կարող ժխտել Հովիկ Աբրահամյանի մեծ դերակատարումը կուսակցության զարգացման գործում, բայց կյանքն առաջ է գնում, իսկ իրենք զբաղված են ներկուսակցական աշխատանքների կազմակերպմամբ, առաջիկա խորհրդի նիստի կազմակերպչական աշխատանքներով:


«ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններին կգնա ավելի ուժեղացած: Մեր կուսակցությունը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար քաղաքական ուժը և դրանում բոլորը կհամոզվեն ապրիլի 2-ի երեկոյան»,- նշեց Շարմազանովը: Նա նաև հայտնեց, որ զրուցել է Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն քաղաքական հարցեր չեն քննարկել:

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ